Այսքան լռությունից հետո, բացառիկ և շոկային մանրամասներ. ողջ ճշմարտությունը ջրի երես է դուրս եկել, ահա թե ինչու Արթուր Աբրահամը երեխային…


Ինչպես հայտնել էինք, Արթուր Աբրահամը ամուսնալուծվել է, որի մասին դատական վճիռ կա:



Armday.am-ը ներկայացնում է  դատական վճռի մանրամասները:

1. Գործի դատավարական նախապատմությունը.  Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.03.2018թ. որոշմամբ ամուսնալուծության պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել քննության: 29.06.2018թ. դատարան է մուտքագրվել հայցադիմումի լրացում՝ 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը, համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու, 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին:

Դատարան է ներկայացվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կազմված ակտ-եզրակացությունը: Դատական նիստի ընթացքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է համապատասխան հետազոտության ակտ և եզրակացություն տալու անհնարինության մասին: Գործի քննությունը հայտարարվել է ավարտված, և վճռի հրապարակման օր է նշանակվել 2018թ. դեկտեմբերի 19-ը:

2. Հայցվորի դիրքորոշումը.  Հայցվորը և նրա ներկայացուցիչը ներկայացել են դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ.-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում, ու նրանց տրվել է ԱԲ № 202338 ամուսնության վկայականը: Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին: Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան: 13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նշեց, որ, հաշվի առնելով երեխաների տարիքը, նրա ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները՝ երեխան պետք է բնակվի մոր հետ: Ավելացրեց, որ 2017թ. ընթացքում իր վստահորդի և պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնվել է, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում, որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի: Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչև երեխայի չափահաս դառնալը: Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 17, 41, 53, 54, հոդվածները, և պատճառաբանելով, որ կողմերի ընտանիքը հնարավոր չէ վերականգնել, և որ երեխան առավելապես կապված է մոր հետ՝ դատարանին խնդրեց իր վստահորդի և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը լուծել, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը սահմանել նրա մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, ինչպես նաև հաստատել 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը:

3. Պատասխանողի դիրքորոշումը.  Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ: Նշեց, որ ներկայումս իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Ավելացրեց, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ, չկա եզրակացություն և երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման:

4. Երևան քաղաքի Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների դիրքորոշումները.  Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածի պահանջով և առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը գտնում է, որ երեխայի մայրը՝ Մերի Աբրահամյանը, ունի բավարար պայմաններ երեխայի դաստիարակությամբ և խնամքով զբաղվելու համար, իսկ ինչ վերաբերում է երեխայի հորը՝ Ավետիք Աբրահամյանին, հանձնաժողովը կարծիք հայտնել չի կարող, քանի որ վերջինս փաստացի բնակվում է Գերմանիայի Դաշնությունում: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ներկայացուցիչը դատարանին հայտնեց, որ հանձնաժողովը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67 հոդվածով սահմանված կարգով համապատասխան հետազոտության ակտ և եզրակացություն չի կարող տալ, քանի որ պատասխանող Ավետիք Աբրահամյանը գտնվում է արտերկրում, ուստի նրա և երեխայի կյանքի կենսապայմանների հետազոտություն իրականացնելու, ինչպես նաև վեճի էության մասին եզրակացություն տալու հնարավորությունը բացակայում է:

5.Գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.  1. Մերի Տիգրանի Աբրահամյանի /Աթաբեկյանի/ և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը գրանցվել է 15.09.2015թ.-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում 300 համարի տակ /ամուսնության վկայական ԱԲ № 202338/: 2. Համաձայն Ավետիք Գրիգորի Աբրահամյանի և Մերի Տիգրանի Աբրահամյանի միջև 06.10.2017թ. կնքված և նոտարական կարգով վավերացված ալիմենտ վճարելու մասին հաշտության համաձայնության՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայն է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար Մերի Տիգրանի Աբրահամյանին որպես ալիմենտ վճարել ամսական 500.000 դրամ:

3. Համաձայն Ավետիք Գրիգորի Աբրահամյանի և Մերի Տիգրանի Աբրահամյանի միջև 12.01.2018թ. կնքված և նոտարական կարգով վավերացված համաձայնության՝ կողմերը համաձայն են, որպեսզի իրենց անչափահաս որդի Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ միասին՝ վերջինիս բնակության վայրում: Կողմերը համաձայն են, որպեսզի իրենց անչափահաս որդի Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, հետ ՀՀ-ից մեկնի ցանկացած այլ երկիր հոր՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի, բանավոր համաձայնությամբ, իսկ հայրը՝ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը, կարող է երեխայի հետ մեկնել այլ երկիր մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Մանրամասները այստեղ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *