Լավ լուր. ինչ է սպասվում 2019 թվականից


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրառում է կատարել համացանցի իր էջում. «Երեկոյան լուռ հետևում էի, ինչպես են մի խումբ երիտասարդներ պարկերով կարտոֆիլ դատարկում՝ ճաքած ձեռքերով, բայց մեծ ոգևորությամբ: Իրենց բերքից բաժին էին հանել վիրավոր զինվորների համար ու հեռավոր գյուղից հասել Երևան: Հետո մի խումբ կանայք եկան՝ քաղցրավենիքով լի տուփերով՝ կրկին զինվորների համար: Ու այսպես ամեն օր…, արդեն 10 ամիս: Հայրենիքի Պաշտպանի վերականգողական կենտրոնը պետական ֆինանսավորում դեռ չունի, բայց վիրավոր տղաները ոչ մի օր առանց դեղի ու առանց սնունդի չեն մնացել: Ապրեք բոլորդ, 10 ամիս դժվար պահերին խոնարհաբար ու առանց բարձրաձայնելու կիսեցիք մեր հոգսն ու այսքան արժանապատիվ կեցություն ապահովեցիք մեր տղաներին: Ուզում ենք շնորհակալություն հայտենք յուրաքանչյուրիդ՝10 ամիս մեզ աջակելու համար և կիսվենք նորությունով, որ ունենք: Իսկ հիմա լավ լուրը. Վարչապետը վստահեցրեց, որ Զինվորի տունը կարևորագույն հաստատություն է մեր Երկրում և 2019 թվականից ամբողջությամբ ֆինանսավորվելու է պետության կողմից: Ի դեպ, մենք էլ խոստացանք, որ ընդլայնվելու ենք ու 2 տարի հետո ընդգրկվելու ենք խոշոր հարկատուների ցանկում»:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/857136/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *